Սևակի տուն-թանգարանը վերջապես կվերանորոգվի

 Զար Դիլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ, բարի օր, մի բան ասեմ.
Ես եզակի մարդկանց գիտեմ, որ էսօր գոհ են պետական այրերից ու նրանց գործունեությունից ու ես այդ եզակիների մեջ չեմ, բայց լավ բանը չեմ կարող չնկատել: Երեկ ականջովս ընկել է, որ մեր նախագահը աջակցել է իմ շատ սիրելի պոետի, մեր մշակութային գիգանտի, մեր հանճարի, իմ Սևակի տուն-թանգարանը վերանորոգելու գործին: Ես անցյալ տարի կարծեմ նշեցի, որ նա Պարույր Սևակի մահվան տարելիցին այցի էր եկել նրա շիրիմին ու միակ նախագահն էր, որ վերջապես արժանին մատուցեց մեր Սևակին. իսկապես հուզիչ է. թանգարանն արդեն ներկայանալի տեսք կունենա: Սա զբոսաշրջային տեսանկյունից էլ կարևոր էր. այն մի հանգույց է’Երևանը’ Ջերմուկին, Նորավանքին կապող կամուրջի վրա: Այստեղ շատ են այցելում մարդիկ, ովքեր ճանաչում ու մեծարում են Սևակին ու մարդիկ, որոնց համար Սևակ մեծությունը նոր պիտի բացահայտվի’ ինչպես եղավ նաև իտալացի երգիչ Ալ Բանոյի դեպքում: Մի խոսքով, հրաշալի է: Ու առավոտս սկսում եմ մի մեծ հույսով, որը ծնվեց այս փոքր ուրախությունից: Ես հավատում եմ, որ ամեն բան դեռ կորած չէ:
Ի’մ Սևակ… .
«Ես հավատում եմ հավատին մարդու’
Իմ ա՛յս հավատին…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում