Լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրք-հունական օդային սահմանին
Նմանատիպ
Թուրքական 4 ռազմական ինքնաթիռ երեկ երեկոյան խախտել է Հունաստանի օդային սահմանը, ի պատասխան օդ են բարձրացվել հունական կործանիչները, և սկսվել է «օդային մարտ»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Աթենքի լրատվական գործակալությանը։
Գործակալության տվյալներով, վերջին անգամ նման լուրջ միջադեպ տեղի է ունեցել 2012-ին: Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիսային շրջանում: Ընդհանուր առմամբ գրանցվել է Հունաստանի օդային սահմանի խախտման երեք դեպք:
«Մարտն» այնքան լուրջ էր և տևական, որ մենք որոշել էինք բարձրացնել ևս մեկ հունական կործանիչ, սակայն թուրքական ինքնաթիռները շրջվեցին և վերադարձան իրենց բազա»,- գրում է հունական պարբերականը։
Ինչպես նշում է աղբյուրը, թեև օդային տարածքի խախտումներ հաճախ են լինում, թուրքական կործանիչները հազվադեպ են ներխուժում ամբողջովին զինված։
«Չի բացառվում, որ թուրքական ինքնաթիռները փորձել են ստուգել իրականին մոտ գործողություններ: Դա շատ լուրջ սադրանք է»,- գրում է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում