Տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

Տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

Քաղաքացի Եղիազար Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցներն ապօրինի կերպով թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել նշված բաժին, առանց օրինական հիմքերի պահել են բաժնում, այդ ընթացքում տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում