Գերագույն ռադան չքննարկեց Յացենյուկի հրաժարականը

Գերագույն  ռադան չքննարկեց Յացենյուկի հրաժարականը

Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 25-ին փակել Է լիագումար նիստը՝ չքննարկելով հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փակելով խորհրդարանի նիստը՝ փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին հայտնել Է, որ հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 12-ին: Նա նաեւ նշել Է, որ հաջորդ շաբաթ ժողովրդական պատգամավորները կաշխատեն ընտրատարածքներում, իսկ մեկ շաբաթ հետո՝ կոմիտեներում: Այսպիսով, վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի հարցը չլուծված Է մնացել: Մինչդեռ հուլիսի 25-ի նիստի ընթացքում մի խումբ ժողովրդական պատգամավորներ հայտարարում Էին հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտության մասին:

Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն այսօր ավելի վաղ հայտնել Էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի քարտուղարությունն ստացել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը:

Յացենյուկը Գերագույն ռադայի հուլիսի 24-ի նիստում հայտարարել Էր իր հրաժարականի մասին՝ կապված խորհրդարանում կոալիցիայի փլուզման եւ Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ:

Ուկրաինայի կառավարության նիստը հուլիսի 25-ին վարել Է փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, որը ժամանակավորապես կատարում Է նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հանդես Էր եկել հօգուտ այն բանի, որ արդեն հուլիսի 25-ին Գերագույն ռադան քվեարկության միջոցով արտահայտի իր դիրքորոշումը նախարարների կաբինետին վստահություն հայտնելու հարցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում