Աբովյան քաղաքում 27-ամյա վարորդը Ваз 21112-ով վրաերթի է ենթարկել 3 խոշոր եղջերավոր անասունների ու բախվել ծառին
Նմանատիպ
Shamshyan.com-ը գրել է.
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր եղջերավոր անասունների վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 27-ամյա Բագրատ Հակոբյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ Անմար կրակի հուշարձանի դիմաց, իր վարած Ваз 21112 մակնիշի 27 ՕՕ 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 խոշոր եղջերավոր անասունի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կովերին բախվելուց հետո Բ. Հակոբյանն ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմին Մարգարյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի բաժնի
ոստիկանապետի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Մելիքյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում