Ռունի. Ինձ հիանալի եմ զգում
04/03/2013 17:09
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ տնային հանդիպումից առաջ ասել է, որ իրեն հիանալի է զգում և մարտական է տրամադրված այդ խաղին:
«Ընթացիկ մրցաշրջանում ես այնքան հաճախ չեմ հայտնվում խաղադաշտում, որքան սովորաբար: Սակայն, ես ինձ հիանալի եմ զգում և պատրաստ եմ մրցաշրջանի մնացած հատվածին: Ես մի քանի ցավալի վնասվածքներ ստացա, որոնք մրցաշրջանի մեկնարկին ինձ հիասթափեցրին: Այժմ ես կրկին պատրաստ եմ և մտադիր եմ օգնել թիմին հասնելու հաջողությունների»,-ասել է Ռունին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում