Ռոսել. Վիլանովան կարևոր է տիտղոսներից
05/03/2013 14:20
![Ռոսել. Վիլանովան կարևոր է տիտղոսներից](https://times.am/v3/wp-content/uploads/2013/03/249.png)
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն ասել է, որ սպասելու են թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի վերադարձին.
-Պետք է ասեմ, որ ակումբի ղեկավարությունը լիովին վստահում է Վիլանովային և սպասելու է նրա վերադարձին այնքան, որքան կպահանջվի: Չնայած քիմեոթերապիաներին, Վիլանովան պատվով հաղթահարում է դժվարությունները: Մարտի վերջին բոլոր թերապիաները կավարտվեն ու նա վերջապես կվերադառնա: Եթե Տիտոն ամբողջապես առողջացած լինի, կասեմ, որ մրցաշրջանը հաջողված էր, եթե անգամ մենք որևէ տիտղոս չնվաճենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում