Ստրամաչոնի. Մեր խաղի վրա կողմնակի խնդիրներ են ազդել
09/03/2013 20:59
Նմանատիպ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին հավատում է, որ իր թիմը Եվրոպա լիգայում «Տոտենհեմին» 3:0 հաշվով զիջելուց հետո, կկարողանա վերգտնել նախկին խաղային մակարդակը:
«Հույս ունեմ` եկող շաբաթ չենք քննարկի Եվրոպա լիգայից մեր դուրս մնալը: Փլեյ-օֆֆի հանդիպումները միշտ էլ շատ բարդ են: Բացի այդ, մենք մրցում էին «Տոտենհեմի» հետ, երբ մեր հիմնական կազմից մի շարք ֆուտբոլիստներ էին բացակայում:
Ընթացիկ մրցաշրջանում վերելքներ և վայէջքներ ենք ունեցել, բայց մինչ ֆուտբոլիստների վնասվածք ստանալն Ա սերիայում մենք բարձր հորիզոնականներ էինք զբաղեցնում: Չեմ ցանկանում արդարանալ, բայց մեր խաղի վրա շատ կողմնակի խնդիրներ են ազդել»,-ասել է Ստրամաչոնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում