Անգլիայի Գավաթ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի». վիճակագրություն
Նմանատիպ
Անգլիայի Գավաթում այս թիմերը հանդիպել են 10 անգամ (եղել է մեկ վերախաղարկում): «Կարմիր սատանաները» չորս անգամ ավելի շատ են հաղթանակ տոնել (ութը երկուսի դիմաց), սակայն Գավաթի շրջանակներում վերջին հանդիպումը ավարտվեց «Չելսիի» հաղթանակով (2007 թ. եզրափակիչ):
Միակ վերախաղարկումը 1998/99 մրցաշրջանում էր: Թիմերը` «Օլդ Թրաֆֆորդում» զրոյական ոչ ոքիից հետո, հանդիպեցին «Ստեմֆորդ Բրիջում»: Այդ խաղում «Յունայթեդը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «ազնվականների» դարպասը:
«Օլդ Թրաֆֆորսում» «Չելսիի» ցուցանիշները այնքան էլ հաջող չեն. չորս պարտություն, մեկ ոչ ոքի, ոչ մի հաղթանակ:
«Յունայթեդի» դաշտում կայացած հինգ հանդիպումներում «ազնվականները» խփել են միայն մեկ գնդակ: Դա եղել է 1996 թ. մարտի 31-ին: Հանդիպումն ավարտվել է «սատանաների» հաղթանակով’ 2-1:
Վերջին վեց հանդիպումներում (բոլոր մրցաշարերում) ակումբները միասին խփել են 30 գնդակ: Ի դեպ, միայն վերջին երկու հանդիպումներում ո՛չ ավել, ո՛չ պակաս 14 գոլ է խփվել («Չելսի» 5-4 «ՄՅու»: «Չելսի» 2-3 «ՄՅու»):
«Չելսիի» համար ամենամեծ վտանգն է ներկայացնում Խավիեր Էռնանդեսը. նա գոլի հեղինակ է դարձել վերջին վեց հանդիպումներից հինգում (բոլոր մրցաշարերում):
Անգլիայի Գավաթի շրջանակներում վերջին 38 հանդիպումներում «Չելսին» ընդամենը մեկ պարտություն է կրել (31 հաղթանակ և 6 ոչ ոքի):
«Ազնվականները» գրանցել են առանձնահատուկ արդյունք, որը դեռ շարունակում են բարելավվել. «Չելսին» չի պարտվում առաջին հանդիպումներում (առանց վերախաղարկման և տասնմեկ մետրանոցների) Անգլիայի Գավաթի վերջին 27 հանդիպումներում:
«Կարմիր սատանաները» երկու անգամ են պարտվել Անգլիայի Գավաթի վերջին 18 արտագնա հանդիպումներում, ի դեպ, երկուսն էլ «Էնֆիլդում»` «Լիվերպուլի» դեմ:
Անգլիայի Գավաթում «Չելսիի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է Խուան Մատան, ով 10 հանդիպումներում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» 34-րդ անգամ է խաղալու Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակչում: Այս ցուցանիշով «ՄՅու»-ն զիջում է միայն Լոնդոնի «Արսենալին», որը 1/4 է դուրս եկել 36 անգամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում