Վենգեր. «Բավարիայի» պետք է ստիպենք պաշտպանվել

Վենգեր. «Բավարիայի» պետք է ստիպենք պաշտպանվել

Թեպետ սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» 1:3 հաշվով զիջեց «Բավարիային», այնուամենայնիվ «զինագործների» գլխավոր մարզիչը հավատում է` իր թիմը կկարողանա հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ:

««Արսենալը» մի քանի հաղթանակ ունի Չեմպիոնների լիգայում, որոնցով մենք բոլորս հպարտանում ենք: Պարզապես պետք է ձեզ համոզենք, որ կկարողանանք հաղթել նաև Մյունխենում: Այո, հնարավորությունները քիչ են, բայց հենց դրանք են անհնարինը հնարավոր դարձնում: Մենք փորձելու ենք հասնել դրան:

Դեռ չեմ որոշել` ինչ մարտավարությամբ կխաղանք, սակայն հաստատ ամբիցիոզ տակտիկա կլինի: Պետք է ստիպենք «Բավարիայի» պաշտպանվել:  Նպատակին հասնելու միակ միջոցը խաղը լավ սկսելն է»,-մարզչի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում