Նիկիտա Սիմոնյան. Հեռախոսս «պայթում» է. բոլորը շնորհավորում են ինձ Յուրայի մեկնարկի համար

Նիկիտա Սիմոնյան. Հեռախոսս «պայթում» է. բոլորը շնորհավորում են ինձ Յուրայի մեկնարկի համար

Մոսկվայի «Սպարտակի» նախկին հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը Чемпионат.com-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի ֆանտաստիկ նորամուտը մոսկովյան ակումբի կազմում:

«Հեռախոսս «պայթում» է. բոլորը շնորհավորում են ինձ, որ հայ Յուրա Մովսիսյանը հաջող սկսեց կարիերան «Սպարտակում»: Իհարկե, շատ հաճելի է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք ունեցանք «սպարտակցի», և նա այսօր հիանալի մեկնարկեց:  

Հատկապես կըդգծեմ նրա յուրատեսակ վարպետությունը. սա վերաբերում է առաջին հերթին երկրորդ և երրորդ գոլային դրվագներին: Տա Աստված, նա նույն ոգով շարունակի»,-ասել է Նիկիտա Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում