«Սրտիս խորքում չէի հավատում, որ Յուրա Մովսիսյանը կարող է բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալ»
Նմանատիպ
Նման կարծիք արտահայտել է Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի առաջին մարզիչը` Շերիֆ Զեյնը:
Ռուսաստանի առաջնության նախորդ տուրում մոսկովյան ակումբում փայլուն մեկնարկից հետո ռուսական մամուլը շարունակում է գրել և գրել մեր ֆուտբոլիստի մասին: Спорт Экспресс հեղինակավոր պարբերականը Յուրայի այժմյան և նախորդ տարիների կարիերայի մասին զրուցել է ֆուտբոլիստի առաջին մարզիչ Շերիֆ Զեյնի հետ:
Վերջինս պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Յուրան կարիերայի սկզբում զարմանալի է, բայց չի փայլել ֆիզիկական տվյալներով.
«Յուրան տեխնիկապես աչքի չէր ընկում, արագաշարժ չէր: Սակայն ժամանակի ընթացքում մեծացավ, ֆիզիկապես ամրացավ: Նա երեք անգամ ցանկացել է թողնել ֆուտբոլը: Ես հակառակն էի համոզում. ասում էի` սպասիր, ամեն ինչ կստացվի»:
Զեյնը խոստովանել է նաև, որ թեպետ միշտ քաջալերել է Յուրային, սակայն չի հավատացել, որ նա բարձարակարգ ֆուտբոլիստ կդառնա.
«Յուրան երբեք չի դադարել աշխատել, մարզումներից հետո մնում էր, որպեսզի լրացուցիչ մարզվի: Իսկ ես թեպետ սրտիս խորքում չէի հավատում, որ նա կարող է բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալ, միշտ քաջալերում էի: Վերջիվերջո, երբեք չես իմանա, ինչ կստացվի երիտասարդ մարզիկից: Միշտ իմ տղաներին ասել եմ, որ չհանձնվեն, հավատան իրենց, որ ամեն բան հնարավոր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում