«Ինդիան-Ուելսի» նոր չեմպիոնը` Ռաֆայել Նադալ
18/03/2013 11:13
Նմանատիպ
ԱՄՆ-ում ավարտվեց «Ինդիան Ուելսի» մրցաշարը: Կանանց պայքարում, ինչպես արդեն տեղեկացրել էին չեմպիոն հռչակվեց Մարիա Շարապովան` եզրափակչում վստահ հաղթանակ տոնելով Կառոլին Վոզնյացկիի նկատմամբ:
Տղամարդկանց եզրափակչում մրցում էին իսպանացի Ռաֆա Նադալը ու արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն։ Նադալն, ով վերջերս վնասվածքից հետո վերսկսեց իր ելույթները, մեկ անգամ ևս ապացուցեց իր բարձր կարգը. թենիսիստը հաղթանակ տոնեց 4:6, 6։3, 6։4 հաշվով և նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
Հավելենք` սա Նադալի 600-րդ հաղթանակն էր կարիերայի ամբողջ ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում