Կան. Մրցաշրջանը խոստանում է ռեկորդային լինել «Բավարիայի» համար
20/03/2013 10:33

Նմանատիպ
«Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է ֆուտբոլիստներին ուղղված Ուլի Հյոնեսի քննադատության մասին: Հիշեցնենք, որ Հյոնեսն ասել էր, որ թիմը վերջերս թույլ է խաղում: Նա մասնավորապես նշել էր «Արսենալի» հետ հանդիպումը.
-«Բավարիան» ազգային առաջնությունում հիանալի է խաղում: Առաջնության վերջին 50 տարիների ընթացքում դեռ որևէ թիմի չէր հաջողվել այս փուլում այսքան առավելություն ունենալ մրցակիցների նկատմամբ: Այս մրցաշրջանը խոստանում է ռեկորդային լինել թիմի համար: Չնայած դրան Հյոնեսը քնադատում է թիմին: Նման քայլ դեռ Բկենբաուերն էր արել 2001-ին: Նա մեզ քննադատեց մեկ անհաջող խաղի համար, իսկ մենք արդյունքում Չեմպիոնների լիգան հաղթեցինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում