Թերրին Լեմպարդին համարում է «Չելսիի» պատմության լավագույն ֆուտբոլիստ

Թերրին Լեմպարդին համարում է «Չելսիի» պատմության լավագույն ֆուտբոլիստ

«Չելսիի» ավագ Ջոն Թերրին նշել է, որ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին համարում է իր թիմի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստ:

-Մարդիկ խոսում են Ձոլայի ու այլ լավագույնների մասին, ովքեր հանդես են եկել մեր ակումբում, սակայն անձամբ ես Լեմպարդին եմ համարում լավագույնը: Մենք բոլորս սիրում ենք նրան ու կփորձենք օգնել, որպեսզի գերազանցի ռեկորդը:

Կարող եմ միայն երկու խաղացողների հիշել, ովքեր վերջին 10-15 տարիներին կանոնավոր կերպով հաջող խաղ են ցուցադրում ու գոլեր խփում: Դրանք Լեմպարդն ու Ռայան Գիգսն են,- ասել է Թերրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում