Մոուրինյո. «Ոսկե գնդակը» պետք է ստանար Ռոնալդուն
20/03/2013 14:33
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավելի արժանի էր նվաճելու «Ոսկե գնդակ-2012»-ը, քան «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսսին:
-Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պետք է բաժին հասներ Կրիշտիանու Ռոնալդուին: Նա դարձավ Լա Լիգայի չեմպիոն ու այդ մրցաշարում մի շարք ռեկորդներ գրանցեց,- մարզչին մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիերայի նախորդ առաջնությունում Ռոնալդուն մասնակցած 38 խաղում դարձավ 46 գոլի հեղինակ, իսկ «Ռեալը» դարձավ առաջին իսպանական ակումբը, որը առաջնությունում հավաքեց 100 միավոր ու խփեց 121 գնդակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում