Տորրեսի և Մոզեսի գոլերը հաղթական էին «Չելսիի» համար. «Չելսի»-«Ռուբին»` 3:1 (տեսանյութ)

Տորրեսի և Մոզեսի գոլերը հաղթական էին «Չելսիի» համար. «Չելսի»-«Ռուբին»` 3:1 (տեսանյութ)

Կայացան Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալել էր Կազանի «Ռուբինին»: Ինչպես և սպասվում էր, Ռաֆայել Բենիտեսի սաներին հաջողվեց առավելության հասնել ռուսական ակումբի նկատմամբ:
Հանդիպման 16-րդ րոպեին Դավիդ Լուիսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ֆերնանդո Տորրեսը: Եվ 16 րոպե և արդեն Խուան Մատայի փոխանցումից հետո իր թիմի երկրորդ գոլը խփեց Մոզեսը:

Թվում էր` թիմերն ընդմիջման կգան 2:0 հաշվի պայմաններում, սակայն 41-րդ րոպեին Ջոն Թերրին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչին հաջորդեց Նատխոյի անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածը:

Երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Ֆերնանդո Տորրեսը դարձավ դուբլի հեղինակ` միևնույն ժամանակ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: Նշենք, որ երրորդ գոլի դեպքում ևս փոխանցում կատարողը Խուան Մատան էր:

«Չելսի»-«Ռուբին»` 3:1

Մյուս արդյունքներին և տեսանյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Հետևեք մեզ նաև Telegram-ում