Կասիլյաս. Իմ ֆուտբոլային կուռքը Շմեյխելն էր

Կասիլյաս. Իմ ֆուտբոլային կուռքը Շմեյխելն էր

«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, թե որ դարպասապահների խաղն է իրեն ամենից շատ դուր եկել: Իսպանացին տվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Դանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի անունը:

-Իմ ֆուտբոլային կուռքերը եղել են այն բոլոր դարպասապահները, ովքեր պաշտպանել են «Ռեալի» դարպասը: Սակայն բոլորից շատ ինձ դուր է եկել Շմեյխելի խաղը: Նա միշտ ինձ համար օրինակ է եղել,- ասել է նա:

Հիշեցնենք’ Կասիլյասը վերջին երկու խաղերում չի հայտնվել իր թիմի հայտացուցակում: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշում է, որ Դիեգո Լոպեսը այս պահին Իկերից լավն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում