Թուրքիայում ՄԻՊ հիմնական կազմակերպություններից մեկը դատապարտել է Ադրբեջանին

Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կազմակերպություններից մեկը դատապարտել է Ադրբեջանում հավատի ազատության խախտումները: Այս մասին հաղորդում է իրանական «Press TV»-ն:
Մարդու իրավունքների պաշտպանության և ճնշված մարդկանց համերաշխության կազմակերպության (MAZLUMDER) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռեջեփ Կարագյոզը երեկ զեկույց է հրապարակել, որրով կոչ է անում դադարեցնել հավատի ազատության հանդեպ ոտնձգությունները Ադրբեջանում:
Զեկույցում նշվում է, որ մի շարք մարդիկ ձերբակալվել են Ադրբեջանի տարբեր քաղաքներում փետրվարի 17-ին՝ ուրբաթ օրվա աղոթքներից հետո:
«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ մի շարք անվանի կրոնական առաջնորդներ, աստվածաբաններ, լրագրողներ և տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ձերբակալված են: Ոստիկանության ուժերը ձերբակալվածներին այնուհետև հանձնել է Ազգային անվտանգության նախարարությանը»,- ասվում է զեկույցում:
Տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ իրանական «Sahar TV»-ի համանախագահ Անար Բայրամիլին թվով մոտ 100-ի հասնող ձերբակալվածների շարքում է:
«Ձերվակալված կրոնական առաջնորդներին մեղադրանք է առաջադրվել, որ վերջիններս իրենց հետ զենք են կրում և թմրանյութ են պահում իրենց մոտ»,- ասվում է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում