Անչելոտի. «ՊՍԺ»-ն 40 մլն. չի վճարի Վիդալի համար
17/04/2013 14:48

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է այն տեղեկությունները, թե փարիզյան ակումբը պատրաստվում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին:
-40 մլն. եվրոն, որն իր խաղացողի համար ցանկանում է «Յուվենտուսը», չափազանց բարձր գին է: Ճիշտ է, Արտուրոն շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, սակայն մենք չենք պատրաստվում նրա համար այդքան մեծ գումար ծախսել,- ասել է իտալացի մասնագետը:
Ընդգծենք’ չիլիացի ֆուտբոլիստը համարվում է Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Ծեր Սինյորայի» լավագույն ասիստենտը: Նա առաջնության 26 խաղերում դարձել է 7 գոլային փոխանցման ու նույնքան գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում