Հրայր Մկոյանը երկար ժամանակով շարքից դուրս է եկել
17/04/2013 14:57

Նմանատիպ
Ինչպես հայտնում է «Ֆուտբոլ +» շաբաթաթերթը, Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, ով հանդես է գալիս չեխական «Չեսկե Բուդոյեվիցայի» կազմում, ծանր վնասվածք է ստացել ու խաղադաշտից կբացակայի երկար ժամանակով: Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստը շուտով վիրահատության կենթարկվի:
Նշենք, որ սրանով մեր հավաքականի խնդիրները պաշտպանությունում ավելացան, քանի որ վնասվածքի պատճառով արդեն երկար ժամանակ բացակայում է նաև Լևոն Հայրապետյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում