Միկկոլին վնասել է ձախ ազդրը
17/04/2013 20:08

Նմանատիպ
«Պալերմոյի» ֆուտբոլիստ Ֆաբրիցիո Միկկոլին ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել իր թիմի առաջիկա խաղերին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Ակումբի մարզչական կազմը հույս ունի, որ Միկկոլին կհասցնի ապաքինվել նախքան «Ինտերի» հետ հանդիպումը:
Հավելենք` այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում