Հայաստանի գավաթ. Եզրափակիչում կհանդիպեն «Շիրակն» ու «Փյունիկը»
17/04/2013 20:41

Նմանատիպ
Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պատասխան հանդիպումը, որի շրջանակներում «Փյունիկը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Գանձասարին»:
Այս խաղում երկու գնդակ գրանցվեց ու երկուսն էլ խփվեցին առաջին կեսում: 25-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Գագիկ Պողոսյանը, իսկ 43-րդ րոպեին Վիլիամ Պոտկերը կարողացավ խփել պատասխան գնդակը:
Արդյունքում’ փյունիկցիներն առավելության հասան ընդհանուր 2-1 հաշվով ու դուրս եկան եզրափակիչ, որտեղ ուժերն են չափելու Գյումրիի «Շիրակի» հետ:
«Փյունիկ» 1-1 «Գանձասար»
Պողոսյան (25) – Պոտկեր (43)
Հետևեք մեզ նաև Telegram-ում