«Բորուսսիայի» ավագ Կելը երկարաձգել է պայմանագիրը
17/04/2013 21:03

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» ղեկավարությունը երկրարաձգել է թիմի ավագ Սեբաստիան Կելի հետ գործող պայմանագիրը: Նոր պայմանագրի համաձայն, 33-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդում կմնա մինչև 2014 թվականը:
Ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկն այս առիթով ասել է.
-Մենք ուրախ ենք, որ առանցքային և օրինակելի ֆուտբոլիստը մնում է «Բորուսսիայում» ևս մեկ տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում