Սոնգը դժբախտ է «Բարսելոնայում»
17/04/2013 21:38

Նմանատիպ
«Արսենալից» անցյալ տարվա ամռանը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Ալեքսանդր Սոնգն այդպես էլ չկարողացավ մշտական տեղ զբաղեցնել թիմի մեկնարկային կազմում: Այդ իսկ պատճառով էլ ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել այլ ակումբ:
Սոնգի հորեղբայր, անցյալում հայտնի ֆուտբոլիստ Ռիգոբերտ Սոնգը Calciomercato-ին տված հարցազրույցում ասել է.
-Ալեքսը մերժեց մի շարք հայտնի ակումբների` գերադասելով «Բարսելոնան»: Սակայն այժմ հստակ երևում է` նա «Բարսային» պետք չէ: Այդ իսկ պատճառով էլ իմ զարմիկը դժբախտ է «Բարսելոնայում» և պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում