«Շախտյորն» առանց Հենրիխ Մխիթարյանի հաղթեց «Կարպատներին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ
17/04/2013 21:55

Նմանատիպ
Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Կարպատների» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Ալեքսեյ Գայը, 10 րոպե անց կրկնապատկեց Ալեքս Տեյշերան: «Կարպատներին» հաջողվեց պատասխան գնդակը խփել 79-րդ րոպեին. աչքի ընկավ Սերգեյ Զենյովը:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հայտավորված էր այս խաղին, սակայն խաղադաշտ դուրս չեկավ` գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի կողմից այս կերպ հանգստանալու հնարավորություն ստանալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում