Երկրպագուները համոզված են` Հենրիխ Մխիթարյանը 27 գոլից ավելի կխփի

Երկրպագուները համոզված են` Հենրիխ Մխիթարյանը 27 գոլից ավելի կխփի

«Շախտյորի» պաշտոնական կայքը հարցում էր անցկացրել պարզելու համար, թե ըստ երկրպագուների` ընթացիկ մրցշարջանում քանի՞ գոլի հեղինակ կդառնա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Քվեարկությանը մասնակցել է 978 երկրպագու: Նրանց գերակշռող մեծամասնությունը` 970 հոգի (99,18%) համոզված է, որ Հենրիխը Ուկրաինայի առաջնությունների պատմության արդյունավետության նոր ռեկորդ կսահմանի` հատելով արդեն իսկ խփած 22 գոլի սահմանը:

Եվ այսպես, ներկայացնում ենք քվեարկության վերջնական արդյունքները:

Քանի՞ գոլ կխի Մխիթարյանն ըստ երկրպագուների.

27-ից ավելի – 293 ձայն (29,96%)
25- 210 ձայն (21,47%)
27 -198 ձայն (20,25%)

Հետևեք մեզ նաև Telegram-ում