Չավի. Ֆուտբոլում արդյունքը խաբուսիկ է, իսկ «Բարսելոնայում» գնահատվում է հենց խաղը

Չավի. Ֆուտբոլում արդյունքը խաբուսիկ է, իսկ «Բարսելոնայում» գնահատվում է հենց խաղը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսը կարծում է, որ ֆուտբոլում արդյունքը ամեն ինչ չի նշանակում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ընդգծել է, որ գրանցված հաշիվը կարող է չարտացոլել խաղադաշտում տեղի ունեցածը:

-Ֆուտբոլում արդյունքը խաբուսիկ է: Դու կարող ես լավ խաղալ, բայց արդյունքի չհասնել: Այնպես որ, կա մի բան, որն արդյունքից ավելի մեծ նշանակություն ունի. դա այն սկզբունքներն ու ժառանգությունն են, որ ստանում ես ակումբում: Ուրիշ ակումբներ հաղթում են ու արդեն երջանիկ են, սակայն «Բարսելոնայում» այլ է: Ես այստեղ եմ արդեն 22 տարի ու դավանում եմ նույն փիլիսոփայությունը. վերահսկել գնդակը ու առաջարկել երկրպագուներին ավելին, քան արդյունքն է: Այստեղ հարկավոր է լավ խաղալ,- ասել է Չավին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում