Ադրիանոն և Սանչեսը «Բարսան» լքելու ճանապարհին

Ադրիանոն և Սանչեսը «Բարսան» լքելու ճանապարհին

«Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոն և հարձակվող Ալեքսիս Սանչեսը գուցե լքեն թիմն ամռանը: 

Սանչեսի նկատմամբ հետաքրքություն են ցուցաբերում Իտալական ակումբները: Թեև «Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են պահել նրան, սակայն լավ առաջարկի դեպքում պատրաստ են հրաժեշտին: 

Ինչ վերաբերում է Ադրիանոյին, նրա գործակալը գոհ չէ նոր պայմանագրի կետերից: Ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2014թ. հունիսի 30-ին ու եթե կողմերը համաձայնության չգան` ակումբը կվաճառի ֆուտբոլիստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում