Ֆաբրեգասը կարծում է, որ քննադատներին պետք է հասկանալ
18/04/2013 12:46

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբեգասը նշել է, որ իր ակումբի նման ակումբների ֆուտբոլիստները հաճախ են քննադատվում։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդգծել է, որ երկրպագուներն ու լրագրողները հաճախ չեն հասկանում թույլ կամ վատ խաղի իրական պատճառները։ Ֆաբրեգասը նաև նշել է, որ հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է Տիտո Վիլանովայի և պաշտպան Էրիկ Աբիդալի վերադարձը։
-Մարդիկ չգիտեն, որ դու երբեմն հիվանդ կամ վնասվածք ունենալով ես դաշտ դուրս գալիս։ Բայց քննադատությունը պետք է հասկանալ,-ասել է Սեսկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում