Մանջուկիչը կարճ ժամանակով շարքից դուրս է եկել
18/04/2013 15:17

Նմանատիպ
Գերմանիայի գավաթի խաղարկության «Վոլֆսբուրգի» հետ հանդիպման ժամանակ (6:1) «Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչը ոտքին ցավոտ հարված է ստացել ու ստիպված է եղել լքել դաշտը:
-Խաղից հետո ցավեր էի զգում, իսկ արդեն առավոտյան ծունկս ուռել էր: Բարեբախտաբար, հետազոտությունը ցույց է տվել, որ լուրջ վնասվածք չկա: Բժիշկներն ինձ խորհուրդ են տվել երեք օր հանգստանալ, ինչից հետո նոր վերադառնալ մարզումներին: Հանգստյան օրերին ես խաղադաշտ դուրս չեմ գա, որպեսզի առողջությունս ռիսկի չենթարկեմ,- ասել է խորվաթը:
Մարիոյի խոսքերով, ինքը պատրաստ կլինի «Բարսելոնայի» հետ վճռորոշ հանդիպմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում