Դևիդ Բեքհեմը համագործակցում է Sky Sports-ի հետ
18/04/2013 16:16

Նմանատիպ
Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Sky Sports-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որը կնպաստի սպորտի զարգացմանը Մեծ Բրիտանիայում:
-Ես ուրախ եմ` համագործակցելով Sky-ի հետ որպես դեսպան Sport Initiative-ի Sky Sports Living ծրագրի համար:Ինչպես գիտեք, ես միշտ էլ ձգտել եմ խրախուսել երիտասարդներին` ներգրավվելու սպորտում: Այսպիսով, սա հիանալի հնարավորություն է ինձ համար: Sky-ը մեծապես նպաստում է Բրիտանիայում սպորտի զարգացմանը ,և ես ուրախ եմ թիմին միանալու համար,-գրել է ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում