Նոր հովանավորչական գործարքը կօգնի «Յուվենտուսին» վերադարձնել Իբրահիմովիչին
18/04/2013 15:35

Նմանատիպ
Իտալական Sportmediaset-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը շուտով կարող է հովանավորչական նոր պայմանագիր կնքել Samsung ընկերության հետ:
Գործարքի արժեքը կարող է 120 մլն. եվրո գնահատվել այն դեպքում, եթե ակումբի մարզադաշտի անունը վերանվանվի Samsung-ի անունով: Բացի այդ, կազմակերպության անվանումը կհայտնվի թիմի մարզաշապիկների վրա: Գործարքը կարող է կնքվել հինգ տարի ժամկետով:
Այդպիսի դեպքում «բյանկոներին» կարող է իրեն թույլ տալ տրանսֆերային շուկայում հնչեղ գործարքներ կատարել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Զլատան Իբրահիմովիչի ու Մարկո Վերատիի հավանական գնումներին, ովքեր այս պահին հանդես են գալիս «ՊՍԺ»-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում