Լևոն Արոնյանի առաջիկա ծրագրերը

Լևոն Արոնյանի առաջիկա ծրագրերը

Լեւոն Արոնյանը ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 1-ը կմասնակցի Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կրամնիկը, Սվիդլերը, Գելֆանդը, Ադամսը, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆրեսինեն, Վիտյուգովը:

Armchess-ը տեղեկացնում է, որ առաջին հինգ տուրերը կկայանան ապրիլի 21-25-ը Փարիզում’ Լուվրի թանգարանում, իսկ եզրափակիչ չորսը’ ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում