Ֆաբրեգաս. «Բավարիան» «Բարսայի» հետ դարձել է Եվրոպայի լավագույն ակումբը

Ֆաբրեգաս. «Բավարիան» «Բարսայի» հետ դարձել է Եվրոպայի լավագույն ակումբը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջիկա «Բավարիա»-«Բարսելոնա» խաղից ունեցած սպասելիքներից:

RAC1 ռադիոկայանին տված հարցազրույցում իսպանացի ֆուտբոլիստն ասել է.

-Մենք մրցելու ենք շատ լուրջ թիմի հետ, ով մեծ հեղինակություն ունի: Վերջին 5 տարիների ընթացքում «Բավարիան» մեզ հետ դարձել է Եվրոպայի լավագույն ակումբը: 

Թիմն այժմ հիանալի մարզավիճակում է, բոլորը պատրաստ են: Վերջին խաղերը մեզ համար բարդ չեն եղել, սակայն վճռորոշ պահերին կարողանում ենք հասնել հաջողության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում