Ֆիգու. Բոլորը սպասում են Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հաղթանակին

Ֆիգու. Բոլորը սպասում են Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հաղթանակին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կարծում է, որ մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայում հաղթանակ տոնելու մեծ հնարավորություններ ունի: Վերջին հարցազրույցի ժամանակ պորտուգալացին ասել է.

-Հույս ունեմ, որ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների լիգայում, իսկ Մոուրինյոն կշարունակի իր աշխատանքը: Բոլորն են սպասում դրան: Թիմը հիանալի մարզավիճակում է, պետք է օգտագործել պահը:

Անխոս, «Բորուսսիայի» հետ կիսաեզրափակչում կարող է ամեն բան տեղի ունենալ, սակայն կարծում եմ` եզրափակիչ դուրս կգա «Ռեալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում