«Այաքսը» հերքել է Էրիկեսնի տեղափոխությունը «Լիվերպուլ»
18/04/2013 22:15

Նմանատիպ
«Այաքսը» պաշտոնապես հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկեսն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Լիվերպուլ»:
Ամստերդամի ակումբի պաշտոնական կայքը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
-Եթե ակումբն իրոք համաձայնության գա Էրիկսենի տրանսֆերի շուրջ, մենք կհաղորդենք այդ մասին: Դեռ նման բան տեղի չի ունեցել:
Հավելենք` տեղեկություններ կան նաև, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բավարիան» և «Բարսելոնան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում