Վենգերը բացառել է Սոնգի վերադարձն «Արսենալ»

Վենգերը բացառել է Սոնգի վերադարձն «Արսենալ»

Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արսեն Վենգերը բացառել է Ալեքսանդր Սոնգի վերադարձ լոնդոնյան ակումբ: Հիշեցնենք, որ Սոնգը «Արսենալից» տեղափոխվեց «Բարսելոնա» անցյալ տարվա ամռանը, սակայն կատալոնական ակումբի մեկնարկաին կազմում այդպես էլ չկարողացավ տեղ զբաղեցնել և այժմ նոր առաջարկների է սպասում:

-Նրա պայմանագրում վերադարձի վերաբերյալ կետ չկա: Ես լսել եմ` նա ցանկանում է մեկ մրցաշրջան ևս մնալ «Բարսելոնայում»: Նրան կարելի է հասկանալ, չէ՞ որ դեռ առաջին տարին է Բարսելոնայում: Ինքս խորհուրդ կտայի նրան մնալ և մեկ մրցաշրջան հետո կայացնել վճռական որոշում,-ասել է Վենգերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում