«Բալոտելլիին կարող են խելագար համարել, բայց նա այդպիսին չէ»
18/04/2013 23:38

Նմանատիպ
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան պատմել է, որ ժամանակակից ֆուտբոլի սկանդալային դեմքերից մեկը` Մարիո Բալոտելլին իրականում շատ շփվող և անմիջական երիտասարդ է:
-Մարիոն ունի բոլոր որակները թոփ խաղացողներ դառնալու համար` արագություն, խաղային գրագիտություն, ֆիզիկական տվյալներ: Ես որոշ ժամանակ աշխատել եմ Մարիոյի հետ Իտալիայի երիտասարդական հավաքականում: Նա ինձ միանգամից դուր եկավ: Միայն մեծ ֆուտբոլիստներն ունեն անկախություն: Մարիոն կարողանում է հիանալի խաղեր անցկացնել և անհրաժեշտ պահին ճիշտ գործել:
Մարդիկ կարող են Բալոտելլիին խելագար համարել, բայց նա այդպիսին չէ: Մարիոն հաճելի երիտասարդ է, համեստ և ուրախ: Կարող եմ վստահեցնել` նրա հետ միշտ հաճելի է շփվել,-ասել է Ձոլան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում