«Բավարիան» Գվարդիոլային չի խնդրել բացահայտել «Բարսելոնայի» գաղտնիքները

«Բավարիան» Գվարդիոլային չի խնդրել բացահայտել «Բարսելոնայի» գաղտնիքները

«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաթիաս Զամմերը կարծում է, որ թիմի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայից «Բարսելոնայի» վերաբերյալ տեղեկություններ ստանալը անհարգալից վերաբերմունք կլիներ կատալան մարզչի նկատմամբ:

Հիշեցնենք’ մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայում կիսաեզրափակչում մրցելու է հենց Գվարդիոլայի ղեկավարած նախկին թիմի հետ: Նա ինչպես որպես ֆուտբոլիստ, այնպես էլ որպես գլխավոր մարզիչ մեծ հաջողությունների է հասել կատալոնական ակումբի կազմում, իսկ ամառվանից գլխավորելու է բավարացիների մարզչական շտաբը:

-Այս իրավիճակը հիշեցնում է արդար խաղի մասին: Մեր մարզիչը Յուպ Հայնկեսն է: Իսպանիայում Յուպը աշխատել է երկար ժամանակ ու լավ գիտի իսպանական ֆուտբոլը:

Մենք նաև հարգում ենք Գվարդիոլային: «Բարսելոնան» նրա սրտում է: Նրա համար հեշտ չէր լինի, եթե իրեն դնեինք բարոյական երկընտրանքի մեջ: Մենք Պեպին չենք խնդրել բացահայտել «Բարսելոնայի» գաղտնիքները,- ասել է Զամմերը Spox-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում