Ինյեստա. «Բավարիան» ֆավորիտ չէ մեզ հետ խաղում

Ինյեստա. «Բավարիան» ֆավորիտ չէ մեզ հետ խաղում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ խոսել է «Բավարիայի» մասին, որի հետ պետք է մրցեն այդ փուլում.

-Չեմ կարծում, որ «Բավարիան» ֆավորիտ է մեր հակամարտությունում: Բնականաբար խոսքը հիանալի թիմի մասին է գնում: Նրանք արդեն մի քանի մրցաշրջան շատ լավ խաղ են ցույց տալիս, ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն: «Բավարիան» դարձավ երկրի չեմպիոն, դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ ու այս մրցաշարի կիսաեզրափակչում է: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում