Թերի. Լուիսը մի օր կկրի «Չելսիի» ավագի թևկապը
19/04/2013 11:55

Նմանատիպ
«Չելսիի» պաշտպան Ջոն Թերին հայտարարել է, որ իր թիմակից Դավիդ Լուիսը կարող է դառնալ թիմի ավագը.
-Կարծում եմ, Լուիսը կարող է դառնալ թիմի ավագը: Բայց բնականաբար առաջին հերթին թևկապը կկրի Չեխը, թեև կարծում եմ, որ այն դեռ մի քանի տարի էլ ինձ մոտ կմնա:
Նայեք Լուիսին: Նա այս մրցաշրջանում անհավատալի էր խաղում: Նա և կիսապաշտպանություն էր, և պաշտպանությունում:
Նա դեռ շատ բան ունի սովորելու, դեռ երիտասարդ է: Նա հիանալի ֆուտբոլիստ է լինելու:
Լուիսը առաջնորդի ձիրքեր ունի: Նա շատ պահանջկոտ է իր և մյուսների նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում