Ռունի. «Ման. Յունայթեդը» երազում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին

Ռունի. «Ման. Յունայթեդը» երազում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչի մասին է երազում հասնել «կարմիր սատանաների» կազմում:

-Այս մրցաշրջանը կկարողանանք հաջողված համարել, երբ հաղթենք Պրեմիեր լիգան: Բայց, ամեն դեպքում, վատ նստածք է մնում, քանի որ այս տարի չկարողացանք հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ դա այն է, ինչի մասին երազում ենք: Մենք շատ հիասթափված էինք այդ մրցաշարից դուրս մնալուց հետո, ու այժմ պետք է պատրաստվենք դրա հաջորդ խաղարկությանը: Եվ այդպես ամեն տարի,- ասել է անգլիացին The Guardian-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում