Բեքհեմ. «ՊՍԺ»-ն ցանկանում է, որ ես մնամ թիմում
19/04/2013 13:45

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի աստղային կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հաստատել է, որ փարիզյան ակումբը ցանկանում է նրան ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել:
-Իմ պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի ավարտին: Մարդիկ հարցնում են, թե ես շարունակելու եմ ֆուտբոլ խաղալ ու եթե այո, ապա մնալու եմ արդյոք Փարիզում: «ՊՍԺ»-ի ղեկավարներն ու մարզիչները պարզ հասկացնել են տվել, որ ցանկանում են’ ես մնամ թիմում: Ես շատ հպարտ եմ դրանով: Ես վայելում եմ այս մրցաշրջանն ու դա կանեմ մինչև պայմանագրիս ավարտը: Հուսով եմ’ հաջողությամբ կավարտենք մրցաշրջանը, ինչից հետո որոշում կկայացնեմ:
Մայիսին ես կլինեմ 38 տարեկան, ու բոլորը խոսում են իմ տարիքի մասին: Սակայն ինձ դուր է գալիս խաղալ ֆուտբոլ, ու քանի դեռ ես այդ զգացումը ունեմ, հուսով եմ, կկարողանամ շարունակել կարիերաս,- ասել է Բեքհեմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում