Կլոպ. Մեծ պատիվ է, որ ինձ համարում են Մոուրինյոյի փոխարինողը
19/04/2013 13:54

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր’ «Ռեալը» գլխավորելու մասին լուրերը, ինչպես նաև նշել, որ չի պատրաստվում հեռանալ ներկայիս ակումբից:
-Ես «Բորուսիայի» մարզիչը կլինեմ նաև հաջորդ մրցաշրջանում ու կմնամ այստեղ այնքան ժամանակ, մինչև ակումբը չհեռացնի ինձ: Մարդիկ խոսում են, որ ես «Ռեալում» կարող եմ փոխարինել Մոուրինյոյի՞ն. միայն կարող եմ ասել, որ եթե այդպես է, ապա ինձ համար դա մեծ պատիվ է: Ավելի լավ է խոսեն, թե ինչ է ցանկանում Կլոպը, այլ ոչ թե’ ինչ են ցանկանում բոլորը’ բացի Կլոպից: Սակայն ես ևս մեկ անգամ կասեմ. ես մնում եմ «Բորուսիայում»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում