Մարիո Գոմես. Երբեք չեմ ասել, թե ցանկանում եմ հեռանալ «Բավարիայից»
19/04/2013 14:03

Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը հերքել է, թե պատրաստվում է լքել գերմանական գրանդի շարքերը:
-Չնայած նրան, ինչ գրում են թերթերը, ես երբեք չեմ ասել այն մասին, թե ցանկանում եմ հեռանալ «Բավարիայից»: Ամեն ինչ շատ պարզ է. ես չեմ ցանկանում որևէ տեղ հեռանալ: Այժմ միգուցե անիմաստ է խոսել այս մասին, քանի որ նոր մարզիչը իր դիրքորոշումը դեռ չի հայտնել: Ես կարող եմ լքել թիմը միայն այն դեպքում, եթե ինձ հետ հույսեր չկապեն ու հանեն տրանսֆերի,- ասել է Գոմեսը Bild-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում