Ալվես. «Բարսելոնան» չպետք է բաց թողնի Վիլյային ու Սանչեսին

Ալվես. «Բարսելոնան» չպետք է բաց թողնի Վիլյային ու Սանչեսին

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ հարձակվողներ Դավիդ Վիլյան ու Ալեքսիս Սանչեսը շատ կարևոր են թիմի համար, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Նրա կարծիքով’ ակումբը այդ խաղացողներին չպետք է տրանսֆերի հանի:

-Եթե որոշողը ես լինեի, ապա թիմը կամրապնդեի նոր ֆուտբոլիստներով: Ու բաց չէի թողնի նրանց, ովքեր կան, քանի որ մենք շատ գոհ ենք նրանց խաղից: Վիլյան ու Սանչեսը բարձր կարգի պրոֆեսիոնալներ են,- ասել է Ալվեսը:

Հիշեցնենք’ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Իտալական ակումբը դիտարկում է նրան վարձակալելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում