«Ռեալի» մի քանի աստղեր «Յուվենտուսի» նշանառության տակ են

Նմանատիպ
Թուրինյան ակումբը փորձում է իսպանական շուկայի հաշվին ուժեղացնել իր կազմը:
Ինչպես հայտնի է, «Յուվենտուսը» փորձելու է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվողներ Ալեքսիս Սանչեսին ու Դավիդ Վիլյային: Սակայն նրանք չեն պատրաստվում բավարարվել սրանով, ու այժմ էլ իրենց հայացքը ուղղել են Մադրիդի «Ռեալի» կողմը:
Gazzetta dello Sport-ի տեղեկություններով, թուրինյան ակումբի պատվիրակությունը’ բաղկացած Անդրեա Անյելիից, Բեպե Մարոտայից ու Պավել Նեդվեդից, վերջերս ճաշել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Քննարկվել են առաջիկա տրանսֆերային պատուհանին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, խոսք է գնացել մադրիդյան թիմի հարձակվողներ Գոնսալո Իգուաինի ու Կարիմ Բենզեմայի մասին, որոնց ծառայություններով հետաքրքրված է «Ծեր Սինյորան»: Բացի այդ, թուրինցիները քննարկել են Անխել դի Մարիայի ու Մարսելոյի հնարավոր տրանսֆերների պայմանների հարցը:
Իր նախասիրությունների մասին է խոսել նաև Պերեսը: Նա նշել է, որ իրեն դուր են գալիս «Յուվենտուսի» կիսապաշտպաններ Կլաուդիո Մարկիզիոն ու Արտուրո Վիդալը, ինչպես նաև չի թաքցրել հիացմունքը Պոլ Պոգբայի նկատմամբ: Սակայն, Թուրինում այս պահին պատրաստ են դիտարկել միայն Վիդալին վաճառելու հնարավորությունը, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում