Յայա Տուրե. Երբեք չեմ ցանկացել տեղափոխվել «Ռեալ», քանի որ «Բարսելոնայի» երկրպագու եմ

Յայա Տուրե. Երբեք չեմ ցանկացել տեղափոխվել «Ռեալ», քանի որ «Բարսելոնայի» երկրպագու եմ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն նշել է, որ երբեք չի ցանկացել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է իսպանական մամուլը:

Ֆուտբոլիստի խոսքերով’ իր բարսելոնյան անցյալը իր համար մեծ նշանակություն ունի:

-Ես երբեք չեմ ցանկացել տեղափոխվել «Ռեալ», քանի որ արդեն երկար տարիներ «Բարսելոնայի» երկրպագու եմ: Իհարկե, «Ռեալը» մեծագույն ակումբ է, սակայն «Բարսելոնայի» դեմ խաղալը ինձ համար դժվար կլիներ: «Բարսան» միշտ ամենակարևորն է եղել ինձ համար: Այդ ակումբը օրինակ է ծառայում բոլորի համար’ շնորհիվ իր խաղացողների, անձնակազմի ու երկրպագուների: Ինձ համար այն աշխարհի լավագույն ակումբն է,- ասել է կոտդիվուարցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում