Իտալիայի նախագահական ընտրություններում Մանչինին մեկ ձայն է ստացել
19/04/2013 14:47

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկ ձայն է ստացել Իտալիայի նախագահական ընտրություններում, որը տեղի է ունեցել խորհրդարանում:
Դա կապված է այն հանգամանքի հետ, որ որոշ պատգամավորներ դժգոհ են եղել առաջադրված թեկնածուներից ու կամ դատարկ քվեաթերթիկներ են հանձնել, կամ էլ գրել են այնպիսի մարդկանց անուններ, ովքեր կապ չունեն քաղաքականության հետ: Մեկական ձայն են ստացել պոռնոդերասան Ռոկկո Սիֆրեդին ու դերասանուհի Սոֆի Լորենը:
Նշենք, որ հինգշաբթի օրը Իտալիայի նախագահին ընտրել այդպես էլ չհաջողվեց: Թեկնածուներից յուրաքանչյուրին հաղթելու համար չբավականացրեց երկու-երեք ձայն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում